Image result for կառավարությունՊետք է «հրել» կառավարության ծրագիրը

Նոր կառավարությունն արդեն իսկ ներկայացրել է ծրագրի նախագիծը, այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ին: Ըստ էության՝ այս ծրագիրը նախանշում է կառավարության առաջիկա 5-6 ամիսների անելիքները:
Մինչ կառավարության ծրագրի ներկայացումը վարչապետը հանդիպումների շարք սկսեց ինչպես ոլորտի մասնագետների, գործարար աշխարհի, մասնագիտական կառույցների ու առհասարակ բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել առավել ուժեղ ծրագրի կառուցման հարցում:

Մեծ առումով, երբ տնտեսության վիճակը բաց տեքստով շատ ծանր է որակվում, այս պարագայում պետք է կենտրոնացնել ողջ գիտական, մարդկային ռեսուրսները՝ անկախ այն հանգամանքից, թե ով քաղաքական որ բևեռն է ներկայացնում:
Մնում է ծրագրում «դրված ջանքը» արդարացնել ու գոնե դրանց ճնշող մեծամասնությունը իրականություն դարձնել: Պետք է բոլոր ուժերը հավաքել ու ծրագիրը «հրել» առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել