Image result for ՎարչապետԱզգը մի յուրահատուկ բնավորության գիծ ունի՝ եթե մեկը մի բան լավ արեց, մնացած ինչ կա, ազգովի բարդում են էդ մեկի վրա, կապ չունի էդ իր ոլորտն է, իրենը չի, կարող է, չի կարող․․․ Տաքսիստի օրինակը կհիշեք, համարյա վարչապետ էին սարքում, էլեկտրիկ-Երևանի կազմակերպիչ տղերքին վերջում հեղափոխական էին ուզում դարձնել, իսկ վերջում էդ տղերքին դավաճան դարձրին իրենց ուզած հեղափոխությունը չանելու համար: Հիմա վարչապետինն է, օդիոզ դեմքերին հեռացրեց աշխատանքից, հիմա ազգովի ասում են «sa xaghe, ete voc, apa tox nstacni dranc»:
Հարգելինե՛րս, ասեմ՝ իմանաք, նա մեծ ցանկության դեպքում էլ չի կարող դա անել, չի կարող այն պատճառով, որ նա գործադիր մարմին է, իրավասու չէ, նա չունի այդ լիազորությունները, դատել կարող է միայն դատական համակարգը, որն անկախ մարմին է: Հա, քիչ էր մնում մոռանայի, պատգամավորներին էլ չի կարող զրկել մանդատից, քանի որ պատգամավորներն էլ օրենսդիր են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել