Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, թե պատրաստվում է ձեռնամուխ լինել հսկիչ գների կարգավորմանը: Որ ճիշտն ասեմ, այդ հայտարարությանը առաջին իսկ օրվանից լուրջ չեմ վերաբերվել:
Եթե իսկապես նոր վարչապետը պատրաստ է ՊԵԿ-ի բուրգը մասնատել, իսկ հսկիչ գների առկայությունն այդ բուրգի սնման հիմնական միջոցն է, ապա նոր կառավարությունը պետք է նախևառաջ դա ամրագրի կառավարության ծրագրում:
Սակայն դա քիչ է, եթե կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ դա հերթական փիառ քայլ չէ կամ կիսատ-պռատ խոսք, ապա առաջիկա ամիսներին պետք է հստակ ի ցույց դնի հսկիչ գների կյանքի կոչումը:
Դա տնտեսության տեսանկյունից կարևոր քայլ է և պետք է օր առաջ կյանքի կոչվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=675627432613435&id=100004985530872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել