Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրողների ձայների շուրջ 27% հավաքած Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական վերնախավը քննարկում է խորհրդարանական մանդատներից հրաժարվելու հարցը: Կուսակցության առաջին դեմքերից ոմանք կարծում են, որ պետք է բոյկոտել ընտրությունների արդյունքները և խորհրդարանից դուրս պայքար տանել, իսկ մյուս մասը պնդում է, որ իրենք պետք է տեր կանգնեն իրենց ձայներին:
Ստեղծված իրավիճակում չուշացավ նաև Սաակաշվիլիի արձագանքը: Վերջինս իր թիմակիցներին կոչ արեց լավ մտածել, քանզի նահանջելու իրավունք չունեն, ավելին՝ նման հարց, ըստ նրա, պետք է քննարկել իրենք քաղաքական ուժին ձայն տված ընտրողների հետ և նոր կայացնել վերջնական որոշում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/987023481420104
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել