Ինչպես և սպասվում էր, Գյումրու ընտրությունները համակարգող թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը, ենթարկվելով իշխանությունների կամքին ու ճնշումներին և հետևելով Մուկուչյանի ու ՀՀԿ-ականների թվանկարչական ֆոկուսներին ու անկատար օրենքի կամայական մեկնաբանությանը, Բալասանյանին նվիրեց քաղաքապետի աթոռը...
Հանձնաժողովի նիստի ժամանակ մանդատների բաշխումը փաստացի երկու անգամ կատարեցին. սկզբում 15 մանդատ տվեցին «Բալասանյան» դաշինքին, 9 մանդատ՝ ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎ-ին, 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին: Հետո Բալասանյանի օգտին բոնուս խփեցին՝ 15 մանդատը դարձրին 17, ԲՀԿ-ի 9 մանդատը դարձրին 8, ՀՎ-ի 5-ը՝ 4, ԳԱԼԱ-ի մանդատների թիվը պահպանեցին: Այսինքն՝ մեկական մանդատ վերցրին ԲՀԿ-ից ու ՀՎ-ից և նվիրեցին Բալասանյան դաշինքին...
Թե ինչ հիմունքով ու ինչու պետք է այդ կուսակցությունների մանդատները վերցնեին ու տային մեկ ուրիշին, օրենքի տեսակետից անհասկանալի է: Ստացվում է, ինչպես ասում են, հարսի ո-ով փեսուն լավություն անելու պատմություն...