Հոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած հերթական ՏԻՄ ընտրությունները լակմուսի թղթի պես վերհանեցին ինչպես մեր քաղաքական, հանրային ու մարդկային ներկապնակի վառ գույները, այնպես էլ՝ արատավոր բծերը…Հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքները վկայեցին, թե իրապես ով ում բարեկամն է, ավելի ճիշտ՝ ով է ժողովրդի բարեկամը և ով է, ըստ էության, ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը մի կողմից ստանում է ծանրակշիռ քվե, հայտնվում կամք թելադրողի դիրքերում, մյուս կողմից՝ առանց անձնական ու նեղկուսակցական հավակնոտության միավորվում է հանուն քաղաքի ու երկրի զարգացման հեռանկարի…
Մնացյալը փոքրոգի ու կանխակալ մեղադրանքներ են, որոնցից, հավատացեք, տուժում են ոչ թե անձերը, այլ արդեն հուսահատ ու աղքատ ժողովուրդը: Իսկ նրա հավատի և ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10210320502070100?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1476004188946677
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



