Վերլուծական շրջանակները բազմապիսի հիմնավորումներով ակտիվորեն օրակարգ են բերում Մոսուլի նկատմամբ թուրքական «իրավունքների» հարցը` մեջտեղ բերելով պատմական դառը փորձառությունն ու հիշողությունը, երբ Մոսուլը տրվեց Իրաքին: Թուրք վերլուծաբաններից մեկն իր վերջին անդրադարձում նշում է, որ «եթե Իրաքից բացի այլ երկիր կա, որ իրավունքներ ունի Մոսուլի նկատմամբ, ապա դա Թուրքիան է», և որ «Մոսուլի, Քիրկուկի և Սիրիայի թյուրքմենները ոչնչով չեն տարբերվում Կիպրոսի թուրքերից»:
Չնայած իրավական առումով Մոսուլի նկատմամբ Անկարայի իրավունքների բացակայությանը` թուրքական վերլուծական շրջանակները փորձում են հիմնավորել «յուրատեսակ խնամակալության» առաքելությունը, որն ստանձնել է Անկարան և, ավելին, ներկայումս պետք է էլ ավելի եռանդուն լինի այդ ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել