Image result for ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՓոփոխությունների «դիֆուզիան» գրոհում է դեպի մարզեր

Երկրի պետական կառավարման համակարգում շարունակություն է գտնում սկսված փոփոխությունների գործընթացը: Փոփոխությունների արդյունքը հանդիսացան նախարարների մեծ մասի և առանձին ոլորտների պատասխանատուների փոփոխությունները: Կառավարության կազմը հիմնականում համալրեցին մասնավոր ոլորտում աշխատող մենեջերները:

Հիմա փոփոխությունների ալիքը տեղափոխվում է դեպի մարզեր, ինչի մասին մի քանի շաբաթ է, ինչ խոսվում է մամուլում: Մարզպետներից շատերը իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են հարուցել իրենց մարզի բնակիչների դժգոհությունը, հայտնվել տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ, ուստի և բնակչության մոտ առաջացել է մարզային իշխանությունենրի փոփոխությունների ակնկալիք:

Այսպես՝ մարզային օղակներում փոփոխությունների առաջին ծիծեռնակը եղավ Սյունիքի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, ում հրաժարականը արդեն իսկ կատարված փաստ է: Սպասենք՝ ով կարող է լինել հաջորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել