Image result for ԷրդողանԹուրքիայի նախագահ Էրդողանն օրեր առաջ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ խիստ քննադատության ենթարկեց Լոզանի պայմանագիրն ու այն ստորագրողներին` դա անվանելով որպես «Թուրքիայի համար պարտություն»:
Ոչ պատահական այս հայտարարությունը, որում առաջին հայացքից խոսվում էր Էգեյան մի քանի կղզիների պատկանելության մասին, ամենևին էլ չէր սկսվում ու ավարտվում դրանով խորքային ու ենթատեքստային մակարդակում: Դրա նպատակն ավելի խորքային է, ինչը վերաբերում է թե՛ երկրի ներսում որոշ արժեհամակարգային ու կարծրատիպային ընկալումների տրանսֆորմացիային և թե՛ Թուրքիայի քաղաքական վերնախավի «ներքին ու արտաքին մարտահրավերներին»՝ նորովի ցուցաբերվող վարքագծով ու հեռահար հավակնություններով: Էրդողանը դրանով կրկին վերաշեշտադրեց Թուրքիայի տեսլականը` ներքին և արտաքին մակարդակներում, և Լոզանի վերաբերյալ հայտարարությունն ուղղակի հանրային ընկալումները վերափոխելու, քննարկումներ առաջացնելու և հետագայում վերախմբագրելու ուղղությամբ արված լուրջ քայլ էր: Դա ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին թիրախներին:
Այս առումով հետաքրքիր դիտարկում է արել թուրք լրագրողներից մեկը, ըստ որի` Էրդողանի այդ ուղերձում թաքնված է նաև Մոսուլը և այդ հարցում Թուրքիայի «ստանձնելիք պատասխանատվությունը»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել