Image result for ընտրություններՏԻՄ ընտրությունները ՀԱԿ-ին և ՔՊ-ին խորհելու առիթ են տալիս

ՏԻՄ ընտրությունները փորձաշրջանի դեր կատարեցին հայաստանյան քաղաքական ուժերի համար: Ընտրությունների արդյունքներն ի ցույց դրեցին կուսակցությունների աշխատանքի արդյունքները: Ըստ այդմ՝ կուսակցությունների մի մասը գոհ է իրենց գրանցած արդյունքներից, իսկ մյուս մասը` դժգոհ:

Սպասվածից ցածր արդյունքներ գրանցեցին մասնավորապես ՀԱԿ-ը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Բանն այն է, որ այս կուսակցություները Գյումրիում չհաղթահարցեին անգամ 2 տոկոսի շեմը: Այս առումով ՀԱԿ-ը և ՔՊ-ն խորհելու առիթ ունեն, սակայն պետք է հաշվի առնեն, որ քիչ ժամանակ է մնացել իրենց տակտիկան փոխելու և գործունեության թիրախային ուղղությունները որոշելու համար, քանի որ ընդամենը մի քանի ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Ե՛վ ՔՊ-ի, և՛ ՀԱԿ-ի համար նոր էտապ է սկսվում, որի մասին է վկայում ՔՊ-ի վարչության կազմի հրաժարականի մասին որոշումը և ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը, թե իրենք պետք է անհրաժեշտ հետևություններ անենք` կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ: Կկարողանա՞ն ՀԱԿ-ը և ՔՊ-ն մինչև խորհրդարանական ընտրություններ քաղաքացիների վստահությանն արժանանալու համար ժամանակը օգտագործել իրենց օգտին: Սա է գլխավոր հարցը, թերևս հնարավորություն դեռ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել