«Լուսավոր Հայաստան»-ը ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ
Արդեն իսկ պարզ է դարձել ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը: Գյումրիում, Վանաձորում և այլ համայնքներում ընտրապայքարն ընթացավ մրցակցային պայմաններում: Ընտրությունների ընթացքում գրանցվեցին ընտրախախտումների դեպքեր: Ընտրախախտումների մասով հատկապես հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Վանաձորում:
Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների շտաբների ներկայացուցիչները համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են, թե Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հիմնական խախտումը քվեաթերթիկները նկարելն էր, իսկ հիմնական ահազանգերը վերաբերում էին ընտրակաշառքին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիքյանը նշել է, թե ահազանգեր է ստացել, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ընտրակաշառք են բաժանել: Փաստորեն, դուրս է գալիս, որ «Լուսավոր Հայաստանը» ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին քրեորեն պատժելի արարքի կատարման մեջ է մեղադրում: