Image result for ՕԵԿՕԵԿ-ը գլուխ գովելու առիթ ունի

Ասում են՝ ՕԵԿ-ը երեկ Գյումրիում բազմամարդ հանրահավաք է անցկացրել: Հանրահավաքին ներկա են եղել մոտ 1000 մարդ, ինչն ամեն դեպքում Գյումրիի համար փոքր թիվ չէ: Եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ-ն առհասարակ 0-ական ռեյտինգ ունի ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ այս քաղաքում, նշված թվի արժեքն է՛լ ավելի է բարձրանում:

Չնայած ՕԵԿ-ականները մասնակիցների ավելի մեծ թվերի մասին են խոսում, բայց իրականում հավաքվածների թիվը 1000-ը չի անցել, այն էլ Երևանից ու մարզերից ավտոբուսներով հարյուրավոր մարդկանց Գյումրի տեղափոխելուց հետո:

Հիմա լուրեր են տարածվում նաև, որ այս առիթով Հանրապետական կուսակցությունում Բալասանյանից դժգոհ են: Բայց եթե նրա այլընտրանքը լինելու է Հովհաննես Մարգարյանը, ում բովանդակային առումով թույլ ու պաթոսային ելույթները բազմիցս լսել ենք ԱԺ-ում, ապա՝ շնորհակալություն, մեզ այդպիսի փոփոխությունը հարկավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել