Image result for թոշակԾԻԳ-երը թոշակի են անցնում

Նոր Կառավարության ձևավորումն առաջ էր բերել մի շարք կարևոր հարցեր: Գործադիր մարմնում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն արդյոք կրելու՞ են դեկորատիվ բնույթ, թե՞ կարելի է սպասել լուրջ առաջընթացի:

Կոնկրետ կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, սակայն կառավարության գործունեությունից մի բան է ակնհայտ, որ վերջինիս ռազմավարության մեջ մտնում է նաև պետական ծախսերի օպտիմալացման հարցը: Երեկվա նիստում վարչապետը գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարել է դիտարկել իրենց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:

Հստակ խնդիր է սահմանվել. պետական ապարատում գործող ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների աշխատանքները պետք է լինեն հիմնավորված և չպետք է լինեն կրկնվող: Պետական ծախսերի կրճատման համատեքստում նման «ճոխություններից» հրաժարվելը կարող է դրական արդյունքներ ունենալ:

Սրան զուգահեռ, սակայն, այս գործընթացը չպետք է լինի արհեստական, քանի որ դրանից կարող է նվազել պետական ապարատի արդյունավետությունը:
Ծախսերի օպտիմալացումը որքան «ցավոտ», այդքան էլ անհրաժեշտ գործընթաց է: Պետական գանձարանում տնտեսվող գումարները հնարավոր կլինի օգտագործել առավել կարևոր և թիրախային հարցերի լուծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել