Image result for ՀՅԴՀՅԴ-ն երկու ոտքով է ընկնելու իր լարած թակարդը

Նոր կառավարության ձևավորումից հետո մամուլում մի քանի անգամ հայտնվել են նախարարների ու վարչապետի զրույցի կադրերը, որոնք բավականին մեծ քննարկումների առիթ էին հանդիսացել: Բոլորի ուշադրությունը սևեռված էր ՀՅԴ-ական նախարարների ու կառավարության ղեկավարի միջև տեղի ունեցած խոսակցությունների վրա:

ՀՅԴ-ն արդեն մեկ շաբաթ է, ինչ բոլոր հնարավոր ամբիոններով հայտարարում է, որ իրենք նոր վարչապետի հետ խնդիր չունեն, իրենց նեղացած չեն զգում, վիրավորված չեն, և ամեն ինչ ընդունելի է, բայց իրենց ազդեցության տակ գտնվող կայքով «տակից խփում են» նոր կառավարությանը: Այսպիսի գործելաոճը, կարծում եմ, ավելի է ընդգծում այն, որ ՀՅԴ-ականներն այսօր մինչև հոգու խորքը վիրավորված են:

Հնարավոր է, որ նման գործելաոճը պարզապես ինքնապաշտպանողական ազդակ է դաշնակցականների կողմից, սակայն սթափ դատողությամբ եթե նայենք, ապա իրենց ենթակայության տակ գտնվող մեդիա ռեսուրսներով պարզապես փորում են սեփական գերեզմանները ու ավելի են բարդացում վիճակը: Նման տակտիկան ավելի է մեծացնում բոլոր ռիսկերը, որոնք այսօր առկա են:

Կարծում եմ` այս ֆիլմաշարը դեռ մի քանի սեզոն կտևի, սակայն վստահ եմ, որ դաշնակցականները երկու ոտքով են ընկնելու իրենց լարած թակարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել