Image result for Արծվիկի հարցը«Արծվիկի հարցը» քննարկումների փուլում է

Արծվիկ Մինասյանի ասուլիսից հետո հայկական լրատվական տիրույթում ակտիվացան նախարարի պաշտոնի հնարավոր փոփոխության շուրջ քննարկումները: Ճիշտ է, պրն. Մինասյանը հրաժարական չի տվել և այս պահին շարունակում է աշխատել, սակայն ասուլիսից պարզ դարձավ, որ այլ առաջարկներ է ստացել, ու հարցը գտնվում է քննարկումների փուլում:

Կարծում եմ՝ շատերը կփաստեն` Արծվիկ Մինասյանը պարկեշտ, բանիմաց գործիչ է, նրան պետք է համապատասխան դիրքում նշանակել. այդ դեպքում նա կարող է օգտակար լինել նոր կառավարությանը:

Պետք չէ ամբիցիաների դաշտում փնտրել այս փոփոխությունների էությունը․ կառավարությունում խաղի կանոններ են փոխվել, և սրանից էլ պրոյեկտվում է կադրային քաղաքականության տրամաբանությունը:

Հ.Գ. Հանուն արդարության պետք է նշել, որ Մինասյանն ավելի «դիտարժան» էր նայվում ԱԺ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել