Image result for նիկոլ փաշինյաՆիկոլի «Պյուռհոսյան» հաղթանակը

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը: Այստեղ առաջադրված էր նաև Նոր Կյանք համայնքի՝ արդեն 10 տարի այդ պաշտոնում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը: Բացի այդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու ուներ նաև Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում, բայց հաղթանակի չհասավ:

Նիկոլն իր թիմակիցների հետ չնայած որ 1900 ընտրող ունեցող համայնքում կարողացավ հասնել հաղթանակի, բայց ինչ-որ իմաստով այդ հաղթանակի արդյունքները շատ փոքր են երկրարաժամկետ հեռանկարի համար: Խնդիրն այն է, որ ընդամենը հաշված ամիսներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ ընտրությունների անցկացումը հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժերին՝ փորձելու իրենց ուժերը համայնքային մակարդակով և հիմք ստեղծելու խորհրդարանական ընտրություններում պատշաճ հանդես գալու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եթե հույս ունի լուրջ հաջողությունների հասնելու խորհրդարանական ընտրություններում, ապա պետք է փորձեր ներգրավվել 350 համայնքների մեծ մասի ընտրապայքարին կամ էլ գոնե թեկնածուներ ունենար խոշոր համայնքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել