Image result for Նիկոլ Փաշինյան քպԸնդդիմությունը սկսել է հավատալ

Երեկ Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամանակին քաղաքական դաշտում ՏԻՄ ընտրություններին այդքան էլ մեծ կարևորություն չէին տալիս: Այս անգամ պատկերը բոլորովին այլ էր: Առկա էր թե՛ մեծ հետաքրքրություն քաղաքական ուժերի մոտ, և թե՛ հանրության կողմից:

Կուսակցությունների հետաքրքրության մասին փաստում է, օրինակ, ՔՊ-ի քարոզարշավին ողջ թիմի ներգրավվածությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ճիշտ է, 317 համայնքներում ընթացող ընտրություններում ՔՊ-ն գրանցեց միայն մեկ հաղթանակ, սակայն այս պարագայում, ինչպես նշեցի, կարևորը մեծ հետաքրքրությունն էր:

Քաղաքական ուժերը սկսել են գիտակցել, որ լուրջ հավակնություններ ունենալու համար պետք չէ միայն կենտրոնանալ խորհրդարանական ընտրությունների վրա: Հաճախ ամեն ինչ սկսում է ՏԻՄ ընտրություններից: Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի հաղթանակներն աննշան էին, սակայն սա արդեն իսկ կարևոր է ՏԻՄ ընտրություններին ավելի լուրջ վերաբերվելու տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել