Image result for զարուհի փոստանջյանՄիայնակ օրենսդիրը

Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը օրերս հայտարարել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում է միայն ինքը: Ինչ վերաբերում է նախկին անդամներին, ապա Փոստանջյանը նշեց, որ նրանք այլևս խմբակցության հետ չեն, քանի որ, ըստ էության, գործող իշխանության ներկայացուցիչներ են, ինչը ապացուցել են իրենց քվեարկություններով, որոնցով հավանություն են տալիս վարչախմբի որոշումներին:

Մի կողմ դնելով քաղաքական ուժերի ներքին խնդիրները, միջկուսակցական հակամարտությունն ու յուրաքանչյուրի որդեգրած սկզբունքները՝ պետք է ընդունել, որ Ժառանգությունը կազմալուծվում է: 2012-ին «Ժառանգություն»-ը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված էր չորս պատգամավորով, որոնցից այժմ միայն մեկն է մնացել խմբակցությունում:
Այն, որ պետությանը անհրաժեշտ են փոփոխություններ, դա փաստ է: Սակայն պետք է հասկանալ, որ մի քաղաքական ուժ, որը չի կարողանում կարգավորել ներկուսակցական խնդիրները և կորցնում է իր առանցքային խաղացողներին, փաստացի չի կարող որևէ լուրջ հավակնություններ ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Ստեղծված իրավիճակում հարկավոր է վերանայել սեփական մոտեցումները և միայն դրանից հետո անցնել նախկին գործընկերների վրա «հարձակման»:

Վերջին մոհիկանի դերը ստանձնած Զարուհին, անկասկած, ունի իր սկզբունքները, որոնցից մեկը կարելի է անվանել «ով մեր հետ չէ, մեր դեմ է» քաղաքականությունն է: Այս պահին կարծես թե Փոստանջյանը մեկ ափի վրա է, իսկ իր մնացած բոլոր գործընկերնեն ու կոլեգաները՝ մեկ այլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել