Ըստ մամուլի՝ նոր վարչապետը կարգադրել է փոխել կառավարության սենյակների ներքին հարդարումը, քանի է որ զզվում է ոսկեզօծ սենյակներից։ Ընդհանրապես ճիշտ որոշում է կայացրել․ կառավարական աշխատասենյակները թագավորական պալատներ չեն։ Բայց մի ուրիշ հարց կա ստեղ։ Ո՞վ է որոշում կառավարական շենքերի ներքին հարդարման ոճը, կա՞ նման մարմին։ Եթե չկա, ուրեմն՝ ստացվում է, որ ամեն նոր պաշտոնյա կարող է իր ճաշակով, բայց պետության փողով ապականել պետական կառույցների ներքին հարդարումը։ Չի բացառվում, որ վաղն էլ ուրիշ մեկը, ով բնավորությամբ կարող է երազկոտ լինել, որոշի, որ կառավարության սենյակները պիտի ծիածանագույն լինեն, իսկ պատերին էլ պիտի պատկերված լինեն ծտերի երամներ։ ճճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: