Image result for ԱԺԱյսօր Կառավարության հարց ու պատասխանի օր էր ԱԺ-ում: Փաստացի, նոր վարչապետն առաջին անգամ էր այս կարգավիճակով մուտք գործում երկրի օրենսդիր մարմնի շենք: Հասկանալի է, որ վարչապետը 1-2 օր է աշխատել այս պաշտոնում, ու դեռևս վաղ է վերլուծել կոնկրետ աշխատանքներ:

Ամեն դեպքում, պատգամավորների հարցերին տված պատասխաններից կարելի է ֆիքսել, որ քաղաքական դեմագոգիա չկար: Վարչապետը խոսում էր հիմնականում այն թեմաներից, որոնցից տեղյակ էր ու անկեղծ էր ընդհանուր իրավիճակին գնահատականներ տալու հարցում:

Պետական կառավարումը որքան էլ քաղաքական, այնքան էլ զուտ մասնագիտական նրբություններ ունի: Ու վարչապետն իր այսօրվա ելույթներում զերծ մնաց զուտ քաղաքական հռետորաբանությունից ու ֆիքսեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է, անհրաժեշտ է նախ տալ ախտորոշում, հետո խոսել լուծումների մասին:

Թե ինչ կստացվի արդյունքում, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, մեր քաղաքական դաշտը դեմագոգիայի պակաս չունի, ու ըստ էության՝ հնչող ելույթները հաճելի է ֆիքսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել