Ջարաբլուսի գործողությունը ռազմական առումով որևէ բարդություն չէր ներկայացնում, քանի որ սիրիական ազատ բանակն ու թուրքական ուժերը լուրջ դիմադրության չեն հանդիպել, որքան էլ թուրքական կողմը փորձում է դա ներկայացնել որպես աննախադեպ ռազմական գործողություն: Դեպի Ալ-Բաբ հնարավոր գրոհը կարևոր փորձություն է լինելու ինչպես Սիրիական ազատ բանակի, այնպես էլ թուրքական ուժերի համար: Ալ-Բաբը չի հանձնվի ԻՊ-ի կողմից այնպես, ինչպես եղավ Ջարաբլուսի պարագայում: Իսկ ահա Ռաքքայի դեմ գրոհը, որի մասին պնդում է ԱՄՆ-ն, լուրջ գլխացավանք կարող է դառնալ Թուրքիայի համար: Սիրիական ազատ բանակը դժվար թե կարողանա որպես ցամաքային հիմնական ուժ հաջողության հասնել Ռաքքայում, ինչը ստիպելու է Թուրքիային ցամաքային մասնակցությունը մեծացնել: ԱՄՆ-ն պնդում է, որ այդ ռազմգործողությանը մասնակից դառնան նաև քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերը, ինչը մերժում է թուրքական կողմը: Այս անհամաձայնության պարագայում հիմնական բեռն ընկնելու է Թուրքիայի վրա, իսկ դրա տակից դուրս գալը թանկ է նստելու թուրքական պետության վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1229174650435106?notif_t=close_friend_activity¬if_id=1473415923328969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել