Ի՞նչ հետք թողեց հեռացող վարչապետի կաբինետը
Կառավարությունը նախորդ տարիների ընթացքում ծրագրեր է իրականացրել ամենատարբեր բնագավառներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության ոլորտներում գործնականում անցկացվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Քանի որ այսօր կառավարությունը հյատարարել է իր հրաժարականի մասին, կարծում եմ տեղին կլինի ամփոփել, թե ինչ ունենք այս տարիների գործունեության արդյունքում: Թերևս, առաջնահերթ կարելի է առանձնացնել ուսման վարձերի փոխհատուցման շարունակական ծրագրերը։
Միայն նախորդ տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել շուրջ 646 ուսանող: Կառավարության աջակցությամբ 2015 թվականին իրականացվել է կրթաթոշակի մրցույթ: Դրա անցկացման համար գործադիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացրել է 64 մլն դրամ: Հայաստանի գրեթե բոլոր, այդ թվում՝ մարզերում գործող պետական բուհերից նախորդ տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող, ընդ որում՝ 179-ը մարզերում գործող բուհերից։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչներ՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։