Ներքաղաքական «թոփնյուզ»-ը հաստատվեց
Կառավարության ղեկավարի հրաժարականի մասին խոսակցություններն այսօր պաշտոնապես հաստատվեցին: Նիստի ժամանակ իր հրաժարականի մասին խոսել է Հովիկ Աբրահամյանը: Ընդհանուր առմամաբ, այս կառավարության գործունեության մեջ ինձ համար առավել տպավորիչ են եղել սահմանամերձ համայնքներում իրականացված մեծ թվով ծրագրերը:
Սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվել է 928 մլն դրամ:
Եղել են կոնկրետ հատկացումներ առանձին համայնքներին` կախված իրավիճակային առանձնահատկություններից: Որպես օրինակ՝ 2015 թվականի հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացվել է մոտ 6.5 մլն դրամ և այլն...