Եթե օրեր առաջ խոսակցությունների մակարդակով էր շրջանառվում վարչապետի հրաժարականի հարցը, ապա այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց դրա մասին: Կարծում եմ` տեղին կլինի առանձնացնել, թե պաշտոնավարման ընթացքում ինչ առանցքային ծրագրեր է իրականացրել Հովիկ Աբրահամյանը:
Բնական է`մի գրառման ընթացքում հնարավոր է չէ բոլորն առանձնացնել, բայց փորձենք վերհիշել մի քանիսը.
Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը․ Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը:
2015թ․-ի հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարևոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են։
Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը: