Իշխանություններին միշտ ձեռնտու է եղել ընտրողների պասիվությունը: Ընտրությունների չգնացողները հիմնականում իշխանությունից դժգոհ մարդիկ են, ովքեր եթե գնային ընտրության, հաստատ իշխանության թեկնածուին ձայն չէին տալու: Իշխանությունները սովորաբար յուրացնում էին նրանց ձայները՝ բազմակի քվեարկող շրջիկ խմբերի միջոցով: Դրա համար նախկինում իշխանությունները շահագրգռված էին, որ այդ մարդիկ չգնան ընտրության...
Այս ընտրություններում վիճակը այլ է. ընտրությունների չգնացողների պոտենցիալ թիվը շատ մեծ է, ինչը խնդիր է իշխանության համար՝ մասնակցության տոկոսի տեսակետից: Հիմա իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց ըտրատեղամասեր ուղղորդելու համար՝ անկախ այն բանից, թե ում կընտրեն նրանք: Հիմա ընտրակաշառքի լոզունքը փոխվել է՝ «գումար՝ մասնակցության համար»...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/414724068622178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել