Առաջին դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են պաշտոնատար անձինք թաքցնում իրենց եկամուտները: Որոշ դեպքերում դրանք հայտարարագրվում են ոչ լիարժեք, իսկ որոշ դեպքերում տվյալները առհասարակ բացակայում են:
Այս անգամ իրեն «վերին արտի ցորենի» տեղն է դրել երգչուհի, ազատ ժամանակ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցությունը տիկնոջ մոտ կարծես թե այդքան էլ չի ստացվում: Իր պատգամավորության տարիներին նա չի ներկայացրել ունեցվածքի և եկամուտների մեկ տարվա հայտարարագիր: Այժմ՝ արդեն ՀՀԿ պատգամավորը հրաժարվել է հայտարարագրել նախորդ տարվա իր ֆինանսական միջոցները և թերթիկում առկա գրեթե բոլոր տողերում նշել է «տվյալներ չկա» բառակապակցությունը:
Եթե այս երևույթը լիներ որևէ այլ երկրում, ապա, վստահ եմ, որ Ազգային ժողովի երեսփոխանը կենթարկվեր հանրային լուրջ պարսավանքի, իսկ իր անպատասխանատու քայլը որոշակի ուշադրություն կարժանարար համապատասխան գերատեսչությունների կողմից:
Ցանկացած պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովուրդը իր գործատուն է, այլ ոչ թե հակառակը, իսկ պետական պաշտոնները միայն օրենսգրքով ամրագրված պարտավորություններ են, որոնք պետք է պարտադիր կատարել: