Image result for ՍեֆիլյանՍեֆիլյանը դերի մեջ է

Ժիրայր Սէֆիլյանը կոչ-նամակով դիմել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից, որտեղ քննադատել է գործող իշխանություններին, խոսել ապրիլյան պատերազմից և դիմել ՀՀ բանակին:

Իր նամակում Ժիրայրը կոչ է անում ՀՀ բանակին գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ և հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն:

Այնպիսի տպավորություն է, որ այս խոսքերի հեղինակը ոչ թե ժիրայր Սեֆիլյանն է, այլ Իլհամ Ալիևը կամ Էրդողանը: Թշնամու համար ձեռնտու կլինի,եթե երկրում ստեղծվի Սեֆիլյանի ասած «ոչ ստանդարտ» իրավիճակ, երբ բանակը չպետք է ենթարկվի հրամանատարներին, այլ գործի ինքնուրույն:

Հայաստանը իր երրորդ անկախ պետականության ընթացքում ունեցել է և ունի լուրջ ռազմական գործիչներ: Չանտեսելով Ժիրայրի անցած ուղին` այնուամենայնիվ պետք է ընդունել, որ ռադիկալ, հուզական և անհասվարակշռված պահվածք դրսևորող մարդը, ով կոչ էր անում բանակին ապրիլյան պատերազմի ժամանակ գործել ինքնուրույն և առանց հրամանի, չի կարող առողջ բանական տրամաբանության մեջ տեղավորվել: Այո, Սեֆիլյանը մասնակցել է Արցախյան հերոսամարտին, հասկացանք, մենք ունենք բազմաթիվ ռազմական այլ գործիչներ, որոնք ավելի մեծ ավանդ ունեն պետության անկախության գործում, սակայն երբեք հանդես չեն եկել նման կոչերով:

Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, երբ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի և նման իրավիճակում ավելի քան կարևոր է ունենալ ամուր պետական համակարգ:

Նման պոպուլիստական հայտարարությունները կամ պլանավորված հակապետական գործողություններ են կամ արկածախնդրության արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել