Image result for ՍեֆիլյանՍեֆիլյանի հայտարարություններն ապակայունացման վտանգ են պարունակում

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ Ուղիղ 25 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 2-ին Արցախի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Ամեն տարի սեպտմբերի 2-ը հայերի համար վերաիմաստավորվում է` Արցախի պետականության հիմքերի ամրապնդման ճանապարհին:

ԼՂ հիմնահարցի լուծման ճանապարհին անհրաժեշտ է հետևողական և միասնական մոտեցում: Այնինչ Ժիրայր Սեֆիլյանը ինքնագործունեության կողմնակից է և նա իր այս դիրքորոշումը բազմիցս հաստատել է ապրիլյան օրերին Արցախի կորցրած տարածքները վերադարձնելու վերաբերյալ իր կոչերում: Նա նպատակադրվել էր գլխավորել այդ օպերացիան` բանակի հրամանատարության ձեռնարկելիք քայլերից անկախ:

Այսօր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով դիմել է Հայոց բանակին: Սեֆիլյանը նշում է, թե բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը, վերահաստատվի նախկին հենակետերում։ Սեֆիլյանը կոչ է անում բանակին, որ պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ և գործել ինքնուրույն առանց ղեկավարությունից հրաման սպասելու:

Հասկանալի է` Սեֆիլյանի այս կոչը սեփական դիրքորոշումը հաստատելու լրացուցիչ հանգամանք է, և բանակը չի կարող գործել Սեֆիլյանի ներկայացրած կերպով, սակայն պետք է հաշվի առնել, որ նման կոչերը երկրում ապակայունացված իրավիճակ ստեղծելու մտադրություն են պարունակում: Հարց է` թե մինչև ո՞ւր կհասնի Սեֆիլյանը նման գործլակերպով, քանի որ այն փակուղի է տանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել