Image result for educationԳիտելիքը հզոր զենք է, մեր երկրի համար ՝ առավել ևս:
Գիտելիքահեն տնտեսության կառուցումն ու զարգացումը նպաստում են տնտեսության բոլոր ճյուղերի առաջընթացին անխտիր:
Ոչ-ոք չի հերքում, որ մեր գիտությունը ցանկալի զարգացում չի ապրում, բայց, առավել քան վստահ եմ` մենք մեր գենետիկ տեսակով ու հմտություններով կարող ենք և պետք է ինտելեկտուալ մեթոդներով խնդիրները կարգավորելու առաջամարտիկի հմտություններ կիրառենք՝ ի բարօրություն սեփական տնտեսության ու պետության:
Մենք միշտ ենք հպարտ եղել մեր տեսակով և անհրաժեշտ է ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի ընթացիկ խնդիրներն արագորեն հաղթահարվեն, իսկ ապագայում նման պատկերն այլևս չկրկնվի:
Ելնելով տարածաշրջանային դիրքից և մեր հարևանների հետ ունեցած փոխհարաբերություններից, ակնհայտ է դառնում, որ մենք չունենք այլընտրանք, քան անդադար շարունակել գիտելիքի զարգացմանն ուղղված աշխատանքները:
Դպրոցում դրվում է հիմքը, որի ճիշտ շարունակությունը հաղորդում է բուհական համակարգը:
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ արժևորեք գիտելիքը, քանի որ գալու է ժամանակը, երբ Ձեր ստացած գիտելիքներն անմիջական կիրառում են ստանալու և իրենց նպաստն են ունենալու Հայաստանի Հանրապետության հզորացման գործում:
Հարգելի՛ մանկավարժներ, դասախոսներ անգնահատելի է նաև Ձեր դերը վերը նշված շրջապտույտում:
Հենց Դուք եք, որ կրթում եք սերունդներ, ովքեր մեր այսօրվա և վաղվա օրվա պատասխանատուներն են, նախագահը, վարչապետը, պատգամավորն ու նախարարը, մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրելու վարվող քաղաքական ու տնտեսական կուրսի համար:
Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարտահրավերներն ու խնդիրներն օրեցօր փոփոխվում են, բարձրանում են պահանջներն ու նշաձողերը, որոնց մենք պետք է արագ արձագանքենք, լինենք մրցունակ և կարողանանք աշարհաքաղաքական այս մեծ զարգացումներում մեր կայուն և ուրույն տեղն ունենանք ու այն ընդլայնենք:

Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել