Image result for Հայկական վերածնունդԸստ տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 4-րդ համարը զբաղեցնելու է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան: Ուշագրավ տեղեկություն է այն առումով, որ փաստորեն, Արթուր Բաղդասարյանը Գյումրիում ավելի հեղինակավոր հենարան չի կարողացել գտնել, քան ոտքից գլուխ կրիմինալի մեջ թաթախված Գյումրիի Վարդանիկի կլանը:

Տարիներ առաջ քաղաքապետի աթոռին սերտաճած Վարդանիկին այդտեղից հեռացնելուց հետո Գյումրին սկսել էր մի փոքր շունչ քաշել: Հիմա «Հայկական վերածնունդ»-ը ի՞նչ է, իրենց ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դիմակի հետևում փորձում է ամրացնել Վ. Ղուկասյանի դիրքե՞րը:

Այսինքն՝ ՕԵԿ-ն իրականում որքան էլ վերանվանվի «Հայկական վերածնունդ», միևնույն է, նա մնալու է մուրաբաներ բաժանելով ու ամեն գնով իշխանության եկող, կրիմինալից սնվող ու փոխադարձաբար սնող ՕԵԿ: Իրականում ոչինչ էլ չի վերածնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել