Image result for անդրիաս ղուկասյան«Նոր Հայաստանի» անդամ, կալանավորված Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին, որտեղ համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին տեղեկությունը լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»:

Խնդիրն այն է, որ Անդրիասը փորձում է արհեստական պայքարի իմիտացիա ստեղծել: Բոլորին արդեն պարզ է, որ անհնազանդության և դժգոհության ալիքը տևական ժամանակ է ինչ մարել է, հակառակ պարագայում վերջին ցույցերը այդքան ուշ-ուշ չէին կայանա և ամեն անգամ ավելի սակավաթիվ չէին լինի: Սասնա Ծռերի թիմակիցները գիտակցում են, որ չեն կարող ամեն օր պահել և ավելացնել հանրությունը Ազատության հրապարակում: Դրա համար ինչ-որ կայծ է անհրաժեշտ, որը այս պահին չի նշմարվում:

Հերթական սակավաթիվ հանրահավաքները, որոնց ժամանակ հարթակից ելույթ ունեցողները կրկնում են նույն ասելիւքը, չեն կարող ունենալ մեծ հեռանկար: Հարկավոր է կամ մշակել քաղաքական պայքարի նոր ճանապարհ, կամ ուղակի քաշվել մի կողմ՝ հանրությանը զերծ պահելով նոր հիասթափություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել