ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը, ինչին ի պատասխան վերջինիս փաստաբանը՝ Լուսնիե Սահակյանը, հայտարարել էր, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք և սա կարելի է վրեժ համարել, ինչը պայմանավորված է վերջինիս ելույթներով:
Սա իհարկե առաջին դեպքը չէ, երբ մասնագիտական բառապաշարից շեղվելով որոշ փաստաբաններ ընկնում են պաթետիկ էքստազի մեջ և իրենց պարտությունը փորձում կոծկել ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններով:
Լուսինե Սահակյանը հավանաբար մոռանում է, որ իր պաշտպանյալը ոչ թե Նապոլեոն Բոնապարտն է, այլ Ղուկասյան Անդրիասը և կարիք չկա «ճանճից փիղ սարքել»:
Այս հայտարարությունից հետո, կարծում եմ Անդրիասը պետք է փոխի իր փաստաբանին, քանի որ դժվար է դատարանում բողոքարկել մի որոշում, երբ իրավական պաշտպանդ ավելի շատ քաղաքական գորչծի կերպարի մեջ է, քանի ֆեմիդայի աշակերտի: