Վաղ առավոտյան թուրքական զինված ուժերը գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաքի ուղղությամբ: Որոշակի ցամաքային կոնտինգենտի և օդուժի մասնակցությամբ գործողությունները ղեկավարում է ԳՇ պետ Հ. Աքարը: Հատուկ գործողությունները ղեկավարում է հատուկ նշանակության ուժերի հրամանատար Զեքայի Աքսաքալըն: Հրետանային հարվածներից հետո գործի են անցել թուրքական ռմբակոծիչները: Նշվում է նաև հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման՝ Սիրիայի տարածք ներխուժելու մասին: Կոալիցիոն ուժերի և թուրքական զինուժի գործողություններին զուգահեռ Ջերաբլուսում ԻՊ-ի հետ թեժ բախումների մեջ է Սիրիայի ազատ բանակը: Թուրքական զինուժի գործողությունների հիմնական նպատակը քրդական ուժերի դեմ գործողություններն են, այսպես ասած Սիրիայի հյուսիսում քրդական միջանցքի արգելափակումը: Հարվածում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին: Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմը թվիթերյան գրառում է կատարել՝ սպառնալով, որ Թուրքիան սիրիական ճահճում շատ բան է կորցնելու:
Հետաքրքրական էր օրեր առաջ Ջերաբլուսի ուղղությամբ թուրքական հրետնային հարվածների առնչությամբ Պենտագոնի խոսնակի հայտարարությունը, որ թուրքական գործողությունների թիրախը պետք է լինի հենց ԻՊ-ը: Սակայն ներկայում առավելապես թուրքական գործողությունները կենտրոնացած են քրդերի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել