Ինչպես գիտենք՝ տնտեսական ակտիվության վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական իրադարձությունները:
Վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները կանխատեսվում էր, որ պետք է որոշակի ազդեցություն ունենան երկրի տուրիստական գրավչության, ներդումային շուկայի և այլ կարևոր ոլորտների վրա:
ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցածը երկարաժամկետ բացասական էֆեկտների կբերի: Հնարավոր է` Հայաստանը բացասական գնահատականների արժանանա միջազգային ֆինանսական կառույցների կողմից, որպես ներքին անվտանգության հետ խնդիրներ ունեցող պետություն:
Դժվար է ՀՀ-ից դուրս ապրող ներդրողներին բացատրել, որ տեղի ունեցածը ֆորսմաժորային իրավիճակ է և մեր երկրի համար արտասովոր երույթ է: Օբյեկտիվորն ներդրողները կարող են վախենալ իրենց կապիտալի համար:
Արդեն այսօր նկատվում է տնտեսական ակտիվության նվազում, ինչը փաստացի Խորենացի փողոցում տեղի ունեցածի առաջին տնտեսական վնասն է:
Ինչևէ, պետք է կշռադատված հետևություններ անել և փորձել դասեր քաղեր ստեղծված իրավիճակից: