Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո էականորեն մեծացել են հակաարևմտյան տրամադրությունները: Սոցհարցումների տվյալներով թուրքական հասարակության շրջանում հակաարևմտականությունը հասել է բարձր աստիճանի. հարցվածների ավելի քան 84 տոկոսը գտնում է, որ հեղաշրջման հետևում կանգնած են արտաքին ուժերը՝ հատկապես Արևմուտքը և ԱՄՆ-ն:
Արտաքին գործոններից զատ երկրում էականորեն իջել է բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ինչը վերջին տարիների ամենաբացասական ցուցանիշն է: Թուրքական A&G հետազոտական ընկերության հարցումների համաձայն՝ բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը հասել է 65 տոկոսի: Փոխարենը՝ ամենավստահելի պետական կառույց է համարվել ոստիկանությունը՝ մոտ 84 տոկոս վստահության ցուցանիշով: Գրեթե միշտ անցկացված հարցումներով պետական կառույցների շարքում բանակի վստահության մակարդակը ամենաբարձրն էր: Սակայն վերջին տարիներին կառավարության ձեռնարկած գործողությունների, Էրգենեկոնի և Բալյոզի գործերի հետաքննությամբ դրա նկատմամբ վստահության ցուցանիշը նվազել էր, սակայն ներկայում այն հասել է աննախադեպ մակարդակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել