2016-ի հուլիսի 17-31-ը մեր երկրում տեղի ունեցան ցավալի իրադարձություններ: Այդ օրերին եղան գործողություններ, որոնց հետևանքով զոհվեց 3 ՀՀ քաղաքացի՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններ, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան:
Իրադարձությունների այպիսի զարգացում անակնկալ էր հայ ազգի համար: Ադեկվատ հանրությունը դեռևս չէր սթափվել տեղի ունեցածից, երբ քաղաքական դիսկուրսը ստացավ բավականին իռացիոնալ և լարված բնույթ: Այդ դիսկուրսի ընթացքում դաշտում գերիշխում էին
անհանդուրժողականության, ատելության քարոզը և բազմակարծության խիստ մերժումն ու վիրավորանքներով դրա կանխումը: Արդեն մի քանի օր անց, երբ հուզականության ֆոնը ավելի մեղմ էր, հնարավոր եղավ փաստել, որ վերոգրյալ արատավոր երևույթներն իրականացնում էին «Սասնա ծռեր» խմբավորման կողմնակիցները:
Այսպիսով, սկզբում տպավորություն էր ստեղծվում, որ հանրության մեծ մասը կողմնակից է բռնություններին և կորցրել է ադեկվատ մտածողությունը: Սրա նպաստում էին սպանված ոստիկանների մահը մեծ ուրախությամբ ընդունող գրառումները, որը ևս ՊՊԾ գունդը գրաված խմբավորման աջակիցների կողմից էին արվում: Այս միջոցով որոշ մարդիկ տպավորություն էին փորձում ստեղծել, որ ողջ հայ հանրությունն ուրախանում և ցնծում է ոստիկանների մահով:
Իհարկե, երբ մարդիկ հասկացան պահի լրջությունը և սկզբնական շոկն արդեն հաղթահարեցին, սկսվեց ադեկվատ պատասխաններ ոստիկանների մահով ուրախացողներին և կոտրվեց այն տպավորությունը, որ հայը հայի մահով իրոք ուրախանում է: Եղան մարդիկ, որ այս ամենը ավելի խորը ուսումնասիրեցին և պարզ դարձավ, որ այդ տպավորությունը ստեղծելու համար «Հիմնադիր խորհրդարան»-ը մի լավ նախապատրաստություն էր տեսել՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում 200-ից ավել կեղծ օգտահաշիվներ պատրաստելով:
Եթե ամփոփենք, ապա, պարզվում է, հիմնադիր խորհրդարանը ակտիվ նախապատրաստվել էր ՊՊԾ գնդի գրավվմանը ու գիտակցելով հանրային կարծիքի դերակատարությունը, հույսը դրել է ոչ այնքան իրական մարդկանց, որքան կեղծ էջերի վրա: Այդ նպատակով 200 ֆեյք է ստեղծել, որոնց թիվ մեկ խնդիր եղել է սոցիական ցանցերում հարձակումներ գործել այն մարդկանց վրա, ովքեր կհամարձակվեն այլ կարծիք արտահայտել: