Ինչպես գիտենք Վանաձորի քաղաքապետի նոր ընտրություններին գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի առաջադրվելու: Երբ լրագրողները հետաքրքրվել են իրենից, թե այդ դեպքում ինչ է անելու պաշտոնավարման ավարտից հետո, Դարբինյանը բառացիորեն ասել է. «Ընտրություններից հետո կտեսնեք, որ շատ լավ աշխատանքի եմ անցնելու, եղա՞վ»:
Փաստորեն 15 տարի քաղաքապետի պաշտոնին գտնվող մարդը,
ով իր պաշտոնավարման տարիների ընթացքում քանդել է Վանաձորը, այժմ հպարտությամբ խոսում է, որ անցնելու է լավ գործի:
Շատ հետաքրքիր է, թե լավ աշխատանք ասելով ի՞նչ նկատի ունի Դարբինյանը: Որտե՞ղ են ընդունելու քաղաք քանդողի 15 տարվա փորձ ունեցող մարդուն։ Այսքան տարի թալանից հետո, հիմա էլի երկրորդ շնչառությու՞ն է բացվել, էլ ի՞նչ պաշտոն պարոն Դարբինյան, հերիք չէ՞, կրակն են ընկե՞լ մարդիկ։
Իր ծանոթ-բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորած Դարբինյանը իսկական պատուհաս էր Վանաձորի համար: Անկախ հաջորդ ընտրությունների արյունքներից ՝ արդեն իսկ դրական նորություն է, որ վանաձորցիները վերջապես ազատվում են այդ մարդուց: