Երազկոտ ազգ ենք շատ, չունենք ու մեզ երբեք չի հետաքրքրել ներկան, ապրում ենք անցյալով ու ապագայով: Հիշում մեր «փառապանծ անցյալը» սպասում «կեցցե այն Հայաստանին, որ վաղն է գալու», հպարտանում, որ ազատագրել ենք հողերը ու սարսափում, որ ապագայում կարող է հանձնեն, իսկ ներկա՞ն. ժողովուրդ ո՞ւր է մեր ներկան,բացի սարսափից ու վախից ի՞նչ քայլեր ենք անում,մի լավ խոսք կա, սարսափելի վերջն անվերջ սարսափից ավելի լավ է: Մեր երկիրը նմանվել է սիրահար ռոմանտիկ զույգի, որ ամուսնանալուց առաջ խոսում էին իրենց վառ ապագայից, ամուսնանալուց հետո բախվելով կենցաղին ՝սիրառատ անցյալից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: