Հետևելով ՀՀ արտաքին քաղաքականությանը , ինչ որ տեղ կարելի է տրամաբանական համարել: Նույնիսկ ինչ որ տեսակետից կարելի է այն ուղղակի համարել որպես հեռատես քաղաքականություն:
Եվ այսպես.
Քանի որ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված ՀՀ իշխանությունները նախագահի մակարդակով հավանություն են տվել կազանյան համաձայնագրին. որի պարագայում Հայաստանը նախ պետք է հանձնի հինգ շրջան, հետո` երկու շրջան, որից հետո կարգավիճակի հարցը մնում է անորոշ:
Նման սցենարի դեպքում աստված մի արասցե, բայց որևէ երաշխիք պարզապես չի մնում ղարաբաղի բնակչության համար, այդ թվում նաև կյանքի և անվտանգության :
Նույն անվտանգության առումներով հիշյալ համաձայնագրի կյանքի կոչելուց հետո բացառված չէ Արցախի ուղղակի օղակի մեջ հայտնվելուն և բնակչության արտահոսքին, կրկնում եմ -ուղղակի կյանքի և անվտանգության գործոնով պայմանավորված: Նման զարգացումների դեպքում կառաջանա նաև Սյունիքի հետ կապված հարցեր և ինչու չէ, Արցախի ճակատագիրը նման ձևով տնօրինողները չեն զլանա նաև Սյունիքի հարցում://Ժողովրդի հետ կապված գորևծոնը մի կողմ, ուղղակի տեսականորեն//
Եթե նորից աստված մի արասցե, վտանգվեց Սյունիքը, արդեն խոսք չի կարող լինել Իրանի հետ ընդհանուր սահմանի մասին:
Վատ վերլուծություն է, զուտ տեսական, բայց....
Երևի այդ <հեռատեսությամբ> էլ պայմամավորված է այն ցավալի իրողությունը, որ մեր իշխանական բուրգում չեն շտապում Իրանի հետ որևէ լուրջ տարածաշրջանային և նույնիսկ ավելի մեծ նշանակության ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1066350260122835
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել