Սար ու ձոր ընկնել պետք չէ: Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան ապստամբությունը վկայեցին, որ ունենք ոսկե երիտասարդություն: Իրենք հավասարապես ունակ են դիմագրավելու ցանկացած փորձություն և կերտել հաղթանակներ: Երկիրը փրկելու ծրագիրը պետք է խարսխել այս երիտասարդության և նախընթաց իրողությունների վրա: Ժամանակն է վերջապես, որպեսզի երիսատասարդ առաջնորդներ ի հայտ գան, իսկ առավել բանիմացները գեներացնեն որակական, պետականաշինական գործընթացներ: Մասնագիտական բանկն այդ առումով այնքան էլ անմխիթար չէ, եթե չասենք՝ հուսադրող է: Ուրեմն ընտրությունից ընտրություն սոսկ քվե դիտարկվող երիտասարդների ներուժը իրենք իսկ՝ երիտասարդները պետք է արդյունավորեն նորանոր հաղթանակի: Այլընտրանք չկա, սա՛ է փրկության ողջամիտ դեղատոմսը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209752263584493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



