Երբ Էրեբունու ՊՊԾ գնդում լրագրողների հետ առաջին շփման պատեհության ժամանակ Արայիկ Խանդոյանին հարցրին՝ որտեղի է առաջացել իր մականունը, ազատամարտիկ սասնա ծուռն իրեն հատուկ զգացավառությամբ, տաքարյունությամբ պատասխանեց՝ հիմա էս ամեն ինչը թողնեմ ու թիթեռ նկարե՞մ... Հիմա էս աղմկահարույց պաշտոնանկություններն էլ ոչ այլ ինչ են, քան պետական թիթեռանկարչություն: Ժամանակն է, երկիրը վերջապես հանձնել սահմանադրությամբ ամրագրված իրական տիրոջը՝ ժողովրդին,և, եթե, բոլոր ժամանակներում և բոլոր պարագաներում անխուսափ է նկարչությունը, ապա այժմ պետությունը նոր պատկերագիրք է, որը մենք՝ բոլորս պետք է ուրվագծենք, սահմանագծենք, գունազարդենք միասնաբար: Բայց, ոչ թե մանկական ներկիր ինքդ առաջադրանքի անշառ տրամաբանությամբ, այլ ազգային խորամնա արժեքների հիման վրա և վաղվա Լուսավոր ՏԱՆ ճարտարագետի ու ճարտարապետի, քանդակագործի, շինարարի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱՑՈՒ սրտացավությամբ ու վճռականությամբ...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209747563787001?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470557760986310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



