Երբ Սերժ Սարգսյանն անում է իր հերթական արտահայտությունը, ի պաշտպանություն շեֆի հանդես են գալիս միայն Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը եւ Կարեն Ավագյանը: Բայց վայ էն պաշտպանելուն, ավելի լավ կլիներ՝ ընդհանրապես ձայն չհանեին, թե չէ շատ ծիծաղելի ու անհարմար բաներ են ստացվում…
Օրինակ՝ Կարեն Ավագյանն ասում է. «Գործող նախագահի նախընտրական արշավն այնքան կազմակերպված, մշակված ու անթերի է ընթանում, որ այլ բան, քան հումորով ասված որոշ արտահայտություններ սենսացիա դարձնել եւ դրանով ընտրարաշավին ավելի ինտրիգային ֆոն հաղորդել, չկա։ Դե, ավելի լավ է՝ հումորը ինտրիգ հաղորդի ընտրարշավին, քան այլ բան»։ Ահա եւ Շարմազանովի ասածը. «Նախագահը հումորով է պատասխանել, այսինքն՝ ժողովուրդն ինչքան ուզի, այդքան կլինի, որովհետեւ ամեն ինչ ժողովուրդն է որոշում»:
Միայն մի հարց տանք սույն պարոններին. որտե՞ղ են տեսել հումոր «խիյարի» կամ «Եկել ես, որ ինչ անես» դրվագներում. ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանը բավականին լարված ու զայրացած էր այդ արտահայտություններն անելիս: Կամ Շարմազանովը որտե՞ղ է լսել ու ինչի՞ց եզրակացրել, թե նախագահի խոսքերից կարելի է հասկանալ «ժողովուրդն ինչքան ուզի, այդքան կլինի, որովհետեւ ամեն ինչ ժողովուրդն է որոշում» միտքը: Ախր, ժողովրդի ուզենալու ու որոշելու մասին մարդը հեչ բան չի ասել, ընդհակառակը՝ խոսել է միայն իր ուզենալու ու որոշելու մասին: Այնպես որ, պարոն Շարմազանով, ո՞ւմ եք համապատասխան կենդանու տեղ դրել՝ մե՞զ, թե՞ ձեզ…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/412530802174838
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել