Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան ցանկանում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ նշելով, որ դեռ չգիտի՝ Փարիզում ակնկալվող հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ. «Այժմ շատերը արձակուրդում են գտնվում, տեղեկատվությունը ճշգրտելու խնդիր կա»:

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ակտիվորեն խոսվում էր Փարիզում կազմակերպվող հանդիպման մասին, սակայն հիմա այդ մասին լռություն է, Կայծ Մինասյանը պատասխանեց.  «Ես չգիտեմ արդյո՞ք այդ հանդիպումը չեղյալ է համարվել, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ Փարիզի իշխանությունները ցանկանում են հանդիպում կազմակերպել՝ գուցե սեպտեմբերին կամ գոնե մինչև այս տարվա վերջը, որովհետև Ղարաբաղի հարցը պետք է դառնա նախագահական ընտրապայքարի թեմա»:

Նա նկատեց, որ նաև կգա ԼՂ-ի անկախության ճանաչման գործընթացի ժամանակը: «Կարծում եմ, որ այդ գործընթացներում հենց Արևմուտքը կներգրավվի: Ռուսաստանը դա չի ցանկանա: Նա օգտագործում է Ղարաբաղի հարցը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին պահի իր հսկողության տակ»,- նշեց նա:

Կայծ Մինասյանը խոսելով ԼՂ հիմնախնդրի ներկայիս փուլի ու զարգացումների մասին, նշեց, որ հիմա պետք է հստակեցվի և շեշտադրվի՝ արդյո՞ք կա լավրովյան ծրագիր. «Ռուս վերլուծաբանների մեծ մասն ասում է, որ հայերը պատրաստ են տարածքներ հետ տալ Ադրբեջանին, խոսում են զորքերը դուրս բերելու, ԼՂ-ի հանրաքվեի մասին: Պետք է հասկանալ՝ դրանք պարզապես խոսակցություննե՞ր են, թե՞ կապ ունեն իրականության հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել