Քննադատելով Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, կարծում ենք, որ այդ դեպքերը պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատժվեն։

Այսօր սակայն, տեսնում ենք, որ որոշ անձերի, կազմակերպությունների և իրենց հովանավորների համար նման դեպքերը օգտագործվում են որպես առիթ, Հայաստանի պետականության հիմքերը խարխլելու և Հայաստանի Հանրապետության վարկանիշը միջազգային ասպարեզում գցելու համար, որից անմիջապես կօգտվեն մեր թշնամիները։
Lara Aharonyan2016 թ․-ի հուլիսի 31-ին արվամոլների և իգամոլների պաշտպան Լարա Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում, անգլերեն լեզվով տեղադրեց մի գրառում(կոչ), որը իբր ուղղված է իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերի քննադատությանը, սակայն իրականում այն ուղղված չէ բռնությունների մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու և պատժելու գործին, այլ ուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին հարված հասցնելուն, Հայաստանի և սփյուռքի հայության միջև պառակտում մտցնելուն, ինչը մեր հարևան երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի երազանքն է։

lara-grarumlara-grarum2

Լարա Ահարոնյանի կողմից հնչեցված կոչը պարունակում է հետևյալ կետերը.

  • կոչ է արվում արտերկրում գործող հասարակական գործիչներին այցելել Հայաստան, իրազեկվել  և կանգնեցնել բռնությունները, որոնք կիրառվում են քաղաքացիների նկատմամբ,
  • արտերկրի հայկական լրատվամիջոցներից պահանջվում է լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող բռնությունների մասին,
  • հորդորվում է միջազգային մյուս լրատվամիջոցներին լուսաբանել Հայաստանում իրականացվող բռնությունների մասին,
  • կոչ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ արտերկրում ՀՀ դեսպանատների առջև, խոչնդոտել ՀՀ պաշտոնատար անձանց մասնակցությամբ բոլոր միջոցառումները և  այն ՀՀ պաշտոնատար անձանց գործունեությունը համարել ոչ լեգիտիմ,
  • կազմակերպել հանրահավաքներ միջազգային կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի գրասենյակների առջև,
  • ճնշում գործադրել սփյուռքի բոլոր կառույցների և անձանց նկատմամբ, որպեսզի նրանք դադարեցնեն ՀՀ կառավարությանը կամ ՀՀ կառավարության կողմից աջակցվող ծրագրերին ուղղված ֆինանսավորումը,
  • ճնշում գործադրել բոլոր միջազգային կառույցների վրա, որոնք ֆինանսավորում են ՀՀ կառավարությանը դրամաշնորհների և վարկերի տեսքով,
  • սփյուքի կողմից դադարեցնել ցանկացած այլ օգնություն ՀՀ պետական մարմիններին

Կոչի տակ ստորագրել են՝

Գայանե Աբրահամյանը, Անահիտ Սիմոնյանը, Լարա Ահարոնյանը, Գայանե Համբարձումյանը, Աննա Շահնազարյանը, Լուսինե Թալալյանը, Արփի Ադամյանը, Շուշան Ավագյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Մարո Մաթոսյանը, Նվարդ Մանասյանը, Արփինե Գալֆայանը։

Եթե վերոնշյալ կոչի կետերը իրականանան, ապա դրանից ավելի լավ նվեր մեր հարևան Ադրբեջանի համար լինել չի կարող, քանի որ այն գործը, որը Ադրբեջանը անում է Հայաստանի դեմ, ծախսելով մեծ գումարներ, կանեն Հայաստանում գործող, արևմտյան գրանտերով սնվող, արվամոլների և իգամոլների ապրելակերպի օրինականացման քարոզով զբաղվող անձիք և կազմակերպությունները։

US Amb_IDAHOT_Armenia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել