Քանի որ շատ ենք սիրում հաշվել միտինգավորների թիվը ու նեղվել նրանից, որ «սաղ քաղաքը ստե չի, ոմանք խմըմ ու քեֆ են անըմ, էլ չասեմ իրիկուններն իրար հետ ինչեր են անըմ», ապա ասեմ, որ սովորաբար լուրջ միտինգներին գնում ա տվյալ քաղաքի բնակչության 1 տոկոսի շրջանակներում մարդ, մեր մոտ հաճախ ավելի շատ մարդ: Երբեք «մլյոննոց» միտինգ չի լինելու դուք հո ուտոպիստ չեք, դինջացեք:
Երբեք «բոլորս ինքներս մե մեջ» չենք փոխվելու դեպի լավը. որ էդ ասում եք, մեխանիզմը պատկերացնո՞ւմ եք: Հասարակությունը ինքն իրան ու առանց պետության հետ կապի չի զարգանում. էդ մոռացեք:
Էն 5000 դրամ վերցնելու պահն էլ թարգեք. սրանից հետո էլ են վերցնելու, քանի որ խորապես թքած ունեն ընտրությունների վրա ու դրանք համարում են անիմաստ բան: Մենակ ձեր դասագրքերում ա, որ հասարակությունը հստակ գիտի, թե ընտրությունն ինչ ա, իսկ մեր հողի վրա էդ անտերը (արդարացիորեն) չի ընկալվում որպես մի բան փոխելու տարբերակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել