ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող 15 օրյա իրադարձությունները կարծես մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Այսօր Վարուժան Ավետիսյանը հայտարարել է , որ վայր են դնում զենքերը և պայքարը շարունակելու են ռազմագերու կարգավիճակով: Քիչ առաջ էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՊՊԾ գնդից դուրս են եկել բոլոր զինյալները:
Մի քանի օր առաջ, երբ Վիտալի Բալասանյանը զբաղվում էր միջնորդական առաքելությամբ, եղել էին մարդիկ ովքեր քննադատում էին Բալասանյանին, մեղադրում նրան սուտ լուրեր տարածելու, Սեֆիլյանի խոսքն աղավաղելու մեջ:
Արցախի պատգամավոր Վիտալի Բալասանյանն այսօր կրկին ստանձնել էր միջնորդի դեր: Այսօր հարցն առանց արյունահեղության հանգուցալուծում ստացավ: Հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչ են զգում այն մարդիկ, ովքեր Բալասանյանի միջնորդական առաքելությանը պոզ ու պոչ էին կպցնում, ծաղրում էին ու վարկաբեկում:
Ամեն դեպքում ուրախալի է, որ հարցը լուծվեց առանց հավելյալ արյան