1.Ձգտիր շատ կարդալ՝ քիչ գրել: Հատկապես՝ եթե չես գտնվում անմիջականորեն դեպքի վայրում:
2. Գտիր 2-3 ստուգված աղբյուր: Ցանկալի է, որ դա քո իրական ծանոթները լինեն, որոնց անձամբ ես ճանաչում:
3.Ուղղորդվիր ուղիղ հեռարձակումով՝ աչքովդ տեսածին վստահելով
4.Մի շտապիր տարածել սենսացիոն հաղորդագրություններ:Մեծ հավանականություն կա, որ դրանք ասեկոսեներ են, մանիպուլյացիոն , կեղծ լուրեր:
5. Անտեսիր ԶԼՄ-ների ամպագորգոռ վերագրերը՝ դրանք նույնպես մանիպուլյացիա են, ու բուն նյութը չի պարունակում որևէ լուրջ տեղեկություն:
6.Ձգտիր զանգել ու ճշտել լուրը տեղացիներից, այլ ոչ թե նամակագրական չաթ անել: Անձնական ձայնային շփումը նվազեցնում է դեպքերն ուրճացնելու բնազդը: Տեքստում սովորաբար մարդիկ շատ ավելի էմոցիոնալ են: Զրուցելիս կարող է պարզվել, որ ամեն ինչ այդքան ահավոր չէ:
7. Խուսափիր նկատառումների, եզրակացությունների ծայրահեղականությունից, բացականչական նշաններից: Եթե չես կարող չգրել՝ գրիր հարցադրման տեսքով:
8. Քաղաքավարի եղիր երկխոսության մեջ:Մի կոպտիր անգամ նրանց, ով, քո կարծիքով, ապուշություն է գրում:
9. Մի տրվիր զգացմունքայնությանը:Պահպանիր դիտորդի սառնասրտությունը: Դա արիական կամքն ու բնավորությունը ցուցաբերելու լավ հնարավորություն է:
10.Մի դավաճանիր ընկերներին, մի դատիր նրանց կարծիքի համար: Թույլ մի տուր հանգամանքներին խռովեցնել ձեզ:
tnx to Denis Dvornikov
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10154148847115862?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել