Մինչ Նիկոլը Վարդապետյան Աննայի միջոցով հստակեցնում է, թե ով է ԱԺ-ում հանդես գալիս «ալֆա սամեցի» կարգավիճակում՝ նվաստացնելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, այդ ուժի կարկառուն ներկայացուցիչներից Լևոն Քոչարյանն է մեկնաբանել իմպիչմենտի գործընթացի շուրջ իրենց դիրքորշումը՝ համապատասխան թղթի տակ «Հայաստան» դաշինքի պատգամավորների ստորագրության բացակայությունը պատճառաբանելով այսպես.«Եթե մենք տեսնեինք, դրա մեջ գոնե որոշ չափով համոզմունք լիներ, չեմ ասում 100%-ոնց, որ դա հաջող արդյունք կարող է տալ, մենք ինքներս կսկսեինք…»: Միաժամանակ նա կոչ է արել նախ՝ ստանալ ՔՊ-ականների պակասող տորագրությունները, հետո՝ գալ իրենց ստորագորությունների հետևից:

Ցավալի է ևս մեկ անգամ տեսնել, թե որքան անդրդվելի է մնում «Հայաստան» դաշինքն իր սխալ դիրքորոշման մեջ: Ուշագրավ է, որ երբ լուրեր տարածվեցին, թե Միքայել սրբազանը կարող է դառնալ վարչապետի թեկնածու, «Հայաստան» դաշինքն անմիջապես սատարեց այդ գաղափարը, բայց երբ խոսք է գնում Դավիթ Համբարձումյանի մասին, անմիջապես առաջ է գալիս ստորագրությունների խնդիրը: Ինչո՞ւ է այդպես հատկապես մի դեպքում, երբ ակնհայտ է, որ Նիկոլը ոչ մեկին չի խնայում:

Այդպես է, քանի որ որպես առաջնային խնդիր է դիտվում ընդդիմության մյուս թևին «պադնոշկա» տալու հարցը: Թող երկիրը քանդվի, դառնա մոխիր, բայց Սերժ Սարգսյանը չուրախանա, «վոինից» առաջ չընկնի: Ահա սա է ինքն իրեն ընդդիմություն հռչակած ուժի քաղաքական փիլիսոփայությունը, որի պատճառով շարունակում է ծաղկել Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել