Վաշինգտոնը փորձում է թաքնված միջնորդություն բերել տարածաշրջան՝ առաջարկելով Հայաստանին ու Ադրբեջանին մի մոդել, որի էությունը հետևյալն է՝
Հայկական հողի վրա կառուցված ճանապարհ, բայց առանց հայկական վերահսկողության։
Քարնեգի հիմնադրամի վերլուծության մեջ նշվում է. «Վաշինգտոնի առաջարկը հիմնված է ամերիկյան տրամաբանության վրա, համաձայն որի՝ պայմանագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը։ Ինչպես դա արվել է Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»։
Այսինքն՝
Ճանապարհը կարող է կառուցվել Հայաստանի տարածքում, բայց կառավարումը՝ արտահանձնված լինի մասնավոր, միջազգային (կամ ամերիկյան, կամ թուրքական) օպերատորի։ Եվ սա ներկայացվում է որպես «խաղաղության բանալի»։
Բայց խաղաղության գինը չափազանց բարձր է։
Քարնեգիի վերլուծաբանը առանց երկիմաստության փաստում է․
«Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել երթուղու նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից՝ հանուն մեկուսացումից դուրս գալու հույսերի»։
Ուշադրություն՝
ԱՄՆ-ն ըստ ամենայնի պատրաստ է «խաղաղություն» բերել ոչ թե շահերի բալանսի, այլ Ադրբեջանի պահանջների ֆոնին՝
◾ կամ Ալիևին համոզելով զիջումների գնալ՝ օրինակ նրան Սպիտակ տուն հրավիրելով,
◾ կամ՝ Երևանին ճնշելով, որպեսզի այն հրաժարվի սեփական տարածքի նկատմամբ վերահսկողությունից։
Բայց երբ պետությունն արդեն չի վերահսկում սեփական հողի վրա տեղի ունեցողը, դրան այլ անուն է տրվում։
ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ «Խաչմերուկ, տեսլական, քննարկումներ»...
Բայց՝ ոչ մի հստակ «ոչ»։
Այս պահին խաղադաշտում միայն մեկ հարց կա՝
Հայաստանը մնու՞մ է սուբյեկտ, թե՞ դառնում է ճանապարհ անցկացնելու տարածք։
Խաղաղությունը չի կարող կառուցվել գնի վրա, որ չես հայտարարում, ու հողի վրա, որ չես վերահսկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել