1043336925Թուրքիայի մի շարք շրջաններում ձերբակալվել են վարչակազմի 33 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում՝ նահանգապետեր, կասկածվելով իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապերի համար, ում վրա է Անկարան դրել հեղաշրջման փորձի պատասխանատվությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Անկարայի դատախազությունը 44 մարդու ձերբակալման հրաման է տվել, այդ թվում՝ մարզպետերի, փոխմարզպետերի և կառավարման մարմինների այլ ղեկավար աշխատակիցների` հեղաշրջման փորձի տեղական հետաքննության շրջանակներում: Ձերբակալվածների ազգանուններն ու պաշտոնները չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել